Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 84.46%-ը ներկայացնում է Երևանը.  2025 թվականի հունվար-սեպտեմբեր
14/11/2025 22:03
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 84.46%-ը ներկայացնում է Երևանը. 2025 թվականի հունվար-սեպտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1․439 տրլն ՀՀ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 116․13 մլրդ ՀՀ դրամով կամ 8.78%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 831 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 83.1%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 10-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.215 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 84.46%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3․14%-ով կամ 139․63 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո» և «Գազպրոմ Արմենիա»: Այն կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առաջատար եռյակի տեսքը։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 15.44% կամ մոտ 222.21 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 22.35 մլրդ ՀՀ դրամով կամ 9.14%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 48 ընկերությամբ (-3 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 40,59 մլրդ ՀՀ դրամ կամ 2.82%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 8.91%-ով կամ 3․97 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 44․43 մլրդ ՀՀ դրամ կամ 3.09%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 6․38%-ով կամ մոտ 2.7 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 67,8 ՀՀ դրամ կամ ընդհանուրի 4.71%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 31.78%-ով կամ 31․58 ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (քանակը չի փոխվել): Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 24․98 մլրդ ՀՀ դրամ կամ 1.74%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 0.50%-ով կամ 124 մլն ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 23․58 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.64%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 78.87%-ով կամ 10․40 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 14 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9․43 մլրդ ՀՀ դրամ կամ 0.66%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 25.90%-ով կամ 3․3 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 10 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4․44 մլրդ ՀՀ դրամ կամ 0.31%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 32.74%-ով կամ 1․09 մլրդ ՀՀ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն Ավտոշեմ ՍՊԸ-ն է։

Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1․7 մլրդ ՀՀ դրամ կամ 0.12%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 72.07%-ով կամ 712 մլն ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3․48 մլրդ դրամ կամ 0.24%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 24.04%-ով կամ 674 մլն ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգին է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1․76 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 0.12%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 88.92%-ով կամ 830 մլն ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

2025-ի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 1 այլ ընկերություն (-4 ընկերություն)՝ Internet Solutions LLC-ն, որը մուծել է 1․46 մլրդ ՀՀ դրամ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի մոտ 0․1%, ինչը 1.15 մլրդ ՀՀ դրամով կամ 44.06%-ով քիչ է այլ ընկերությունների նախորդ տարվա ցուցանիշներից։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88