Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն դարձավ Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
14/11/2025 16:13
Կիսվել

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն դարձավ Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

«Ավտո Գելլրի» ընկերությունը կնքել է համագործակցության պայմանագիր շվեդական «Scania AB» ընկերության հետ՝ դառնալով Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

«Ավտո Գելլրի»-ի և «Scania» ընկերության համագործակցությունը նոր էջ է բացում տեղական տրանսպորտային շուկայում՝ ապահովելով հայաստանյան բիզնեսներին միջազգային բարձր որակի, վստահելիության և արդյունավետ լուծումների հասանելիություն։

Նոր գործընկերությունը հնարավորություն կտա հայաստանյան շուկայում լիարժեք ներկայացնել Scania-ի տեխնոլոգիական ներուժը՝ առաջարկելով ժամանակակից բեռնատարներ, համալիր սպասարկման ծառայություններ և շահավետ բիզնես լուծումներ։

«Մեր նպատակն է համատեղել «Ավտո Գելլրի»-ի մասնագիտական փորձը և բարձրակարգ սպասարկման մշակույթը Scania ապրանքանիշի հուսալիության ու որակի հետ՝ ձևավորելով նոր մակարդակի տրանսպորտային ծառայությունների մատուցման մշակույթ Հայաստանում և ապահովելով տեղական բիզնեսների համար առավելագույն արդյունավետ  ու կայուն զարգացում», – նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Համագործակցությունն «Ավտո Գելլրի» ընկերության հետ ամրապնդում է մեր ներկայությունը տարածաշրջանում։ Հայաստանը մենք դիտարկում ենք որպես զարգացող շուկա և փորձառու տեղական գործընկեր, որը կարող է հաճախորդներին առաջարկել ժամանակակից տեխնոլոգիաներ և համաշխարհային մակարդակի սպասարկում։ «Ավտո Գելլրի»-ի հետ միասին մենք նպատակ ունենք երկարաժամկետ զարգացման և կայուն տրանսպորտային լուծումների ներդրման, որոնք կօգնեն հայկական բիզնեսին վստահ շարժվել առաջ»,- Արթուր Շաֆրան, Scania Central Asia LLP կառավարող տնօրեն։

Scania-ն, հանդիսանալով շվեդական աշխարհահռչակ արտադրող և մասնագիտացած լինելով բեռնատար մեքենաների, ավտոբուսների և արդյունաբերական շարժիչների արտադրությունում, հայտնի է իր որակի կայունությամբ, էներգախնայողությամբ և մոդուլային կառուցվածքով։ Տասնամյակների փորձառությամբ, նորարարական մոտեցումներով և առաջարկվող տրանսպորտային օպտիմալ լուծումներով՝ այն դարձել է ոլորտի համաշխարհային առաջնորդ։

Նշում: «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9