Շվեյցարիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կրճատվել է վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ
2025 թվականի երրորդ եռամսյակում Շվեյցարիայի տնտեսությունն անկում է ապրել 0.5%՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ: Այս մասին նշված է նախնական պաշտոնական տվյալներում։
Շվեյցարիայի տնտեսության անկումն առաջին անգամ է արձանագրվում՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր և պայմանավորված է եղել ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտությամբ։
Օգոստոսին ԱՄՆ-ն 39% մաքսատուրք էր սահմանել Շվեյցարիայից ներմուծվող ապրանքների վրա՝ դարձնելով այն ամենաբարձր տուրքը բոլոր զարգացած տնտեսությունների մեջ։ Ավելի ուշ կողմերը կնքել են առևտրային համաձայնագիր, և տուրքը նվազեցվել է մինչև 15%։
Ապրիլ-հունիս ամիսներին Շվեյցարիայի ՀՆԱ-ն աճել էր 0.1%-ով։
