Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը
Forbes պարբերականը կազմել և հրապարակել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը: Այն գլխավորում է «Лукойл» ընկերությունը, որը 2012 թվականի արդյունքներով ապահովել է 3,6 տրիլիոն ռուբլու հասույթ:
Ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Сургутнефтегаз» ընկերությունն է (849,6 մլրդ ռուբլի): Երրորդ հորիզոնականում հայտնվել է Vimpelcom-ը (717,2 մլրդ ռուբլի), որը Beeline բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում:
Վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև X5 Retail Group, «Евраз», «Магнит», «Татнефть», «Северсталь», «Башнефть» և «Стройгазконсалтинг» ընկերությունները: