Շվեյցարիայի ՀՆԱ-ն տարվա երրորդ եռամսյակում նվազել է արտահանման անկման պատճառով
Շվեյցարիայի տնտեսությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 0.5%-ով՝ արտահանման անկման ֆոնին, որն առաջացել է ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտության հետևանքով։
Տնտեսական հարցերի պետական քարտուղարության պաշտոնական տվյալները հաստատել են ավելի վաղ հրապարակված նախնական գնահատականը։
Շվեյցարական տնտեսության անկումը գրանցվել է առաջին անգամ՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։
Օգոստոսին ԱՄՆ-ն սահմանեց 39% մաքսատուրք՝ Շվեյցարիայից ներկրվող ապրանքների համար՝ դառնալով ամենաբարձր մակարդակը բոլոր զարգացած տնտեսությունների թվում։ Ավելի ուշ կողմերը ստորագրեցին առևտրային համաձայնագիր, և տուրքը նվազեցվեց մինչև 15%։
Վերանայված տվյալներով՝ ապրիլ-հունիս ամիսներին Շվեյցարիայի ՀՆԱ-ն աճել է 0.2% (նախկինում աճը գնահատվել էր 0.1%)։
Շվեյցարիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում աճել է 0.8%՝ տարեկան արտահայտմամբ՝ նախորդ եռամսյակում գրանցված 1.5% աճից հետո։
