Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-սեպտեմբեր
28/11/2025 20:51
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբերին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 8․9 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 33․39%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 62%-ով կամ 4․9 մլրդ դոլարով և կազմել 2․99 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 33․61%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 992․97 մլն դոլար, +27․95% կամ 216․9 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․16%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 535․3 մլն դոլար, -7․52% կամ -43․5 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․01%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 489․96 մլն դոլար, +8․97% կամ +40․3 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․5%-ը։

Հինգերորդ տեղում Գերմանիան է՝ 295․3 մլն դոլար, -7․08% կամ -22․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․32%-ը։

Իտալիան վեցերորդն է՝ 287․6 մլն դոլար, +13․68% կամ +34․6 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․23%-ը։

ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 289․1 մլն դոլար, +2․84% կամ +7․98 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․25%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 294․3 մլն դոլար, -12․48% կամ -41․97 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․31%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 140․1 մլն դոլար, +0․63% կամ +0․9 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․57%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 104․4 մլն դոլար, +41․32% կամ +30․5 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․17%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 29․04%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 61․73%-ով և կազմել 2․63 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 62․49%-ով և կազմել 2․56 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 9․38%-ով և կազմել 1․21 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 2․86 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -62․9%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․39 մլրդ դոլար՝ +19․3%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 486 մլն դոլար՝ +10․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 277․3 մլն դոլար է՝ -19․5%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 256․3 մլն դոլար՝ -15․5%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 281․9 մլն դոլար՝ +6․1%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 84․7 մլն դոլար՝ +10․7%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 157․7 մլն դոլար՝ +47%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 103․3 մլն դոլար՝ -12․2%։

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 61․3 մլն դոլար՝ +7․5 անգամ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08