ԱՄՀ-ն բարձրացրել է Չինաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը 2025-ին մինչև 5%, 2026-ին՝ մինչև 4.5%
ԱՄՀ-ն բարձրացրել է Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025 թվականի համար՝ մինչև 5% (նախկինում՝ 4.8%), իսկ 2026 թվականի համար՝ մինչև 4.5% (նախկինում՝ 4.2%):
Կանխատեսումների բարելավումը կապված է տնտեսության խթանման միջոցների և այն հանգամանքի հետ, որ Չինաստանի արտահանման մաքսատուրքերը սպասվածից ցածր են եղել։
ԱՄՀ գնահատմամբ՝ Չինաստանում միջին գնաճը 2026 թվականին կաճի մինչև 0.8%՝ 2025 թվականի 0%-ից։
ԱՄՀ-ի կարծիքով, որպեսզի Չինաստանի տնտեսությունը անցնի սպառման վրա հիմնված մոդելի, անհրաժեշտ են ավելի արագ և ուժեղ մակրոտնտեսական խթանման քայլեր, բարեփոխումներ՝ բնակչության բարձր խնայողությունները նվազեցնելու համար, ինչպես նաև «անարդյունավետ ներդրումային և անհիմն արդյունաբերական աջակցության նվազեցում»։ Միաժամանակ նման միջոցառումները կնպաստեն արտաքին դիսբալանսների նվազեցմանը:
ՉԺՀ-ն պետք է արագացնի ներքին պահանջարկի խթանումը և նվազեցնի կախվածությունը արտահանումից:
ԱՄՀ գնահատմամբ՝ տնտեսական մոդելի փոփոխությունը «շահավետ կլինի ինչպես Չինաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար»։ Այդ փոփոխությունը թույլ կտա «չդրդել այլ երկրներին սահմանափակող միջոցներ կիրառել չինական արտահանման նկատմամբ»:
