Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Քննարկվել են ընդերքի շահագործման ոլորտում առկա խնդիրները
09/10/2013 10:26
Կիսվել

Քննարկվել են ընդերքի շահագործման ոլորտում առկա խնդիրները

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Ընդերքշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են պատգամավորներ, կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Լսումների ժամանակ ընդգծվել է, որ ընդերքշահագործման ոլորտը կարևոր նշանակութուն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեր երկրի արտահանման մեջ մետաղական և ոչ մետաղական հանքատեսակները ավելի քան 40 տոկոս են կազմում, և հանքարդյունաբերության հետագա զարգացման հեռանկարը պայմանավորված է այս ոլորտում իրականացվելիք հարկային, վարչարարական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական ու ներդրումային ճիշտ քաղաքականությամբ ու օրենսդրական բարեփոխումներով:

Կարևորվել է 2012 թվականից ուժի մեջ մտած «Ընդերքի մասին» օրենսգրքի նշանակությունը ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, մասնավորապես՝ երկրաբանական տեղեկատվության հասանելիության բարձրացման, «մեկ պատուհանի» գաղափարի սահմանման, հանքավայրերին կից համայնքների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման, նրանց կենսամակարդակի բարձրացման, երկրաբանական ուսումնասիրությունների և շահագործման նպատակով միասնական մոտեցման ներդրման, լիազոր մարմինների գործառույթների հստակ տարանջատման գործում: Միևնույն ժամանակ, նշվել է, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի ընդունման հետ կապված ակնկալիքները արդարացված են, բայց ոչ ամբողջությամբ. գործնականում ոլորտում շատ հարցեր են լուծվել, բայց կան ընթացակարգային մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

Ըստ ներկայացված տվյալների՝ մեր երկրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալները տարեցտարի մեծանում են. նախորդ տարվա 21 մլն տոննայի փոխարեն այս տարի նախատեսվում է արդյունահանել ավելի քան 30 մլն տոննա, իսկ ընդհանուր հարկերը, տուրքերն ու վճարները նախատեսվում է հասցնել մինչև 63,8 մլրդ դրամի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98