Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Ղազախստանի նախագահն առաջարկել է օպտիմալացնել ԵԱՏՄ-ում առևտրային հոսքերը
22/12/2025 13:19
Կիսվել

Ղազախստանի նախագահն առաջարկել է օպտիմալացնել ԵԱՏՄ-ում առևտրային հոսքերը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկում է օպտիմալացնել առևտրային հոսքերը ԵԱՏՄ-ում։

Նա նշել է, որ միությունն իրավամբ հավակնում է դառնալ համաշխարհային տրանսպորտա-լոգիստիկ հանգույց։ ԵԱՏՄ տարածքով անցնում են կարևորագույն միջազգային միջանցքներ, ինչպիսիք են Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան, «Հյուսիս-հարավը», Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։ Օտարերկրյա գործընկերների հետ համատեղ Ղազախստանը ակտիվորեն զարգացնում է միջազգային լոգիստիկ կենտրոնների ցանցը՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքները, ինչպես նաև տերմինալներ Ռումինիայում և Հունգարիայում։

«Առաջարկում ենք մեր գործընկերներին միանալ այս աշխատանքին՝ առևտրային հոսքերի օպտիմալացման և բեռների փոխադրման ծախսերի կրճատման նպատակով», – ասել է Տոկաևը կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նա ընդգծել է, որ համագործակցության լայն հնարավորություններ է բացում Ղազախստանի ծովային ենթակառուցվածքի զարգացումը Կասպից ծովի ափին։ Ժամանակակից կոնտեյներային տերմինալներն ու հաբերը Կասպից ծովի հիմնական նավահանգիստներում ունակ են սպասարկել բեռնափոխադրումների աճող ծավալները։

«Այդ առումով կարևոր է արագացնել նավագնացության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը խթան կհանդիսանա մեր միության բոլոր մասնակիցների տարանցիկ ներուժի ամրապնդման համար», – նշել է Տոկաևը։

Նա հավելել է, որ միության երկրների ուղիղ մուտքը Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներ կարող է ապահովվել տրանսաֆղանական միջանցքի համատեղ զարգացման միջոցով։ Այդ համատեքստում անհրաժեշտ է ընդլայնել Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան երկաթուղային երթուղու հնարավորությունները։

«Եվրասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությունը թույլ կտա էապես արագացնել այդ գործընթացը», – կարծում է պետության ղեկավարը։

Տոկաևի կարծիքով՝ առաջնահերթ խնդիր է մնում անխափան լոգիստիկայի ձևավորումը՝ մաքսային ընթացակարգերի կատարելագործման և միասնական թվային միջանցքի ստեղծման միջոցով։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12