Պետական աջակցություն կստանա հերթական ներդրումային ծրագիրը
Գործադիրը «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով` մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:
Ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` այն վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար:
Իրականացվելու է ավելի քան 8.5 մլրդ դրամի ներդրում:
Մինչև տարեվերջ ավարտվելու է վերազինումը, որի արդյունքում կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ: