Տնտեսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 113.16+3.70 WTI - 104.34+1.59
COMEX:  GOLD - 4519.50-1.35 SILVER - 73.14-2.35
COMEX:  PLATINUM - 1969.60-0.37
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.24+0.22 EUR/GBP - 1.1684-0.34
FOREX:  EUR/USD - 1.1684-0.34 GBP/USD - 1.352-0.39
STOCKS RUS:  RTSI - 1094.42-2.24
STOCKS US: DOW JONES - 48941.90-1.13 NASDAQ - 25067.80-0.19
STOCKS US: S&P 500 - 7200.75-0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.38 TOPIX - 3728.73+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.61+0.47 SSEC - 4112.16+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93+0.00 CAC40 - 7976.12-1.71
STOCKS EUR:  DAX - 23991.27-1.24
05/05/2026  CBA:  USD - 370.44-0.34 GBP - 501.65+0.24
05/05/2026  CBA:  EURO - 432.9-1.51
05/05/2026  CBA:  GOLD - 55225+1318 SILVER - 871.09+3.61
Ճապոնիայում արդյունաբերական արտադրությունը նոյեմբերին նվազել է
26/12/2025 14:23
Կիսվել

Ճապոնիայում արդյունաբերական արտադրությունը նոյեմբերին նվազել է

Ճապոնիայում արդյունաբերական արտադրության ծավալը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.6%-ով, ինչը 2024 թվականի հունվարից ի վեր գրանցված առավելագույն անկումն է: Այս մասին ասվում է երկրի տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության զեկույցում։

Trading Economics-ի տվյալներով՝ փորձագետները միջինում կանխատեսում էին ցուցանիշի 2% նվազում՝ հոկտեմբերին արձանագրված 1.5% աճից հետո։

Տարեկան արտահայտությամբ՝ Ճապոնիայում արդյունաբերական արտադրությունը նախորդ ամսում նվազել է 2.1%-ով (հոկտեմբերին գրանցվել էր 1.6% աճ)։

Երկրում մանրածախ վաճառքները նոյեմբերին ամսական հաշվարկով աճել են 0.6%-ով, իսկ տարեկան արտահայտությամբ՝ 1%-ով։ Հոկտեմբերին աճը կազմել էր համապատասխանաբար 1.6% և 1.7%։

Ճապոնիայում գործազրկության մակարդակը նոյեմբերին մնացել է 2.6% մակարդակում՝ ինչպես և սպասվում էր։ Գործազուրկների թիվը նվազել է 40 հազարով՝ հասնելով 1.81 մլն մարդու, մինչդեռ զբաղվածների թիվն աճել է 500 հազարով և կազմել է ռեկորդային 68.51 մլն մարդ։

Աշխատաշուկայի մեկ այլ կարևոր ցուցանիշի համաձայն՝ նոյեմբերին 100 աշխատանք փնտրողի հաշվով բաժին է ընկել 118 թափուր աշխատատեղ, ինչպես նախորդ ամիս։

05/05/2026
դրամ
Դոլար (USD)
370.44
-0.34
Եվրո (EUR)
432.9
-1.51
Ռուբլի (RUR)
4.9006
-0.0372
Լարի (GEL)
137.94
+0.06
55225
+1318
Արծաթ
871.09
+3.61