Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 16․54 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
29/12/2025 15:22
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 16․54 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16․54 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․8 մլրդ դոլարով կամ 37․14%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 5․72 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 47․75%-ով կամ 5․2 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 2․1 մլրդ դոլար, անկում՝ 9․07%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․5 մլրդ դոլար, անկում՝ 68․9%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 636․2 մլն դոլար, աճ՝ 7․33%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 386․5 մլն դոլար, անկում՝ 4․13%։ Վեցերորդը Իտալիան է՝ 368․9 մլն դոլար, աճ՝ 4․91%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 290․6 մլն դոլար, անկում՝ 18․51%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 277․4 մլն դոլար, աճ՝ 46․43%։ Իններորդն Վրաստանն է՝ 227․7 մլն դոլար, անկում՝ 16․86%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 179․1 մլն դոլար, աճ՝ 38․12%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 45․69%-ով և կազմել 6․2 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 5․99 մլրդ դոլար, անկում՝ 46․51%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 4․82%-ով և կազմել 2․01 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 35․89%-ով և կազմել 8․37 մլրդ դոլար։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02