G7-ի երկրները կքննարկեն հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների հարցը
«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները հունվարի 12-ին կհանդիպեն Վաշինգտոնում՝ հազվագյուտ հողային մետաղների մատակարարումները քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«G7-ի երկրների ֆինանսների նախարարները հունվարի 12-ին կհանդիպեն Վաշինգտոնում՝ հազվագյուտ հողային մետաղների մատակարարումները քննարկելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկման առարկա կդառնա նաև հազվագյուտ հողային մետաղների նվազագույն գների մակարդակը։
