Տնտեսական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
WSJ-ը հայտնել է Վենեսուելայի հաշվին նավթի գները մինչև 50 դոլար իջեցնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին
09/01/2026 12:47
Կիսվել

WSJ-ը հայտնել է Վենեսուելայի հաշվին նավթի գները մինչև 50 դոլար իջեցնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին

ԱՄՆ վարչակազմը մտադիր է երկար տարիների ընթացքում հաստատել գերիշխող դիրք Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ՝ այնտեղից դուրս մղելով Ռուսաստանին և Չինաստանին, ինչը կօգնի հասնել նավթի ցանկալի՝ 50 դոլար մեկ բարելի համար գնային մակարդակին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ քննարկվող ծրագիրը ենթադրում է, որ ԱՄՆ-ն կսահմանի որոշակի վերահսկողություն Վենեսուելայի պետական նավթային ընկերության՝ PdVSA-ի նկատմամբ, այդ թվում՝ ձեռք կբերի և կվաճառի ընկերության նավթարդյունահանման մեծ մասը։

Այդ դեպքում ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն ստանալ արևմտյան կիսագնդում նավթի պաշարների զգալի մասի նկատմամբ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում և այլ երկրներում գտնվող հանքավայրերը, որտեղ արդյունահանումը վերահսկվում է ամերիկյան ընկերությունների կողմից։ Ծրագիրը «կարող է նաև հասնել վարչակազմի երկու հիմնական նպատակներին՝ դուրս մղել Ռուսաստանին և Չինաստանին Վենեսուելայից և նվազեցնել էներգակիրների գները ամերիկացի սպառողների համար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնականներին հայտնել է, որ իր ջանքերը կարող են օգնել նավթի գները իջեցնել մինչև ցանկալի՝ 50 դոլար մեկ բարելի համար մակարդակ։

Սակայն նավթի գներն արդեն բավականաչափ ցածր են՝ հենց ԱՄՆ-ում շահութաբեր արդյունահանման համար։ Ներկայում ամերիկյան հենանիշային WTI տեսակի նավթը արժե մոտ 56 դոլար՝ մեկ բարելի համար, մինչդեռ շատ ընկերություններ 50 դոլարն են համարում շարունակական հորատման համար շահութաբերության նվազագույն շեմը, իսկ երկարատև ցածր գները կարող են կործանել ԱՄՆ-ի թերթաքարային նավթարդյունաբերությունը, որը Թրամփի հիմնական աջակիցներից էր:

PdVSA-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նավթի վաճառքի շուրջ, և այդ բանակցությունները հիմնված են կոմերցիոն գործարքի վրա։

Բանակցությունների ընթացքին ծանոթ այլ աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է վերահսկողություն հաստատել PdVSA-ի նկատմամբ այնպիսի գործարքի միջոցով, որի շրջանակում Թրամփի վարչակազմը կձգտի ձեռք բերել և հնարավոր է՝ բաշխել ընկերության նավթը, այդ թվում՝ նախկին և գործող համատեղ ձեռնարկությունների միջոցով՝ Chevron-ի նման էներգետիկ հսկաների մասնակցությամբ։

Վերջին տարիներին ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները կրճատել են վենեսուելական նավթի արդյունահանումը՝ կտրելով այն բազմաթիվ պոտենցիալ գնորդներից։ Ներկայում Չինաստանը վենեսուելական նավթի խոշորագույն ներմուծողն է, և ԱՄՆ-ի վերահսկողությունը արդյունահանման, մարքեթինգի և բաշխման նկատմամբ նրանց կտա զգալի ազդեցություն նավթի վերջնական ուղղության վրա, ինչպես նաև շահույթի մի բաժին՝ ամերիկյան ընկերությունների համար:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78