Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
2025 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 5.5 միլիոն զբոսաշրջիկ
16/01/2026 13:41
Կիսվել

2025 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 5.5 միլիոն զբոսաշրջիկ

2025 թվականին Վրաստանը թարմացրել է ընդունված օտարերկրյա զբոսաշրջիկների թվի ռեկորդը: Նախորդ տարի Վրաստանը գրանցել է այլ երկրի քաղաքացիների 5,521,866 այց, ինչը 8.4%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Նման տվյալներ է ներկայացնում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Ընդհանուր առմամբ՝ ներառյալ ոչ զբոսաշրջային նպատակներով այցերը, տարվա ընթացքում օտարերկրացիները Վրաստան են կատարել ավելի քան 7.8 միլիոն այցելություն՝ 5.9%-ով ավելի, քան նախորդ տարի։

Վրաստան կատարած այցելությունների թվով առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 1,579,764 այց (+11.1%): Հաջորդում են Թուրքիայի քաղաքացիները՝ 1,248,881 այցով (-6.6%): Եռյակը եզրափակում են Հայաստանի քաղաքացիները՝ 948,242 այցով (գրեթե առանց փոփոխության):

Հաւժջորդիվ այցելությունների թվով շատ են Իսրայելը՝ 402,426 այց (+29.4%), Ադրբեջանը՝ 292,149 այց (+33.2%), Ղազախստանը՝ 169,367 այց (-5.3%), Բելառուսը՝ 150,325 այց (+7%), Հնդկաստանը՝ 142,476 այց (+14.6%), Ուկրաինան՝ 136,826 այց (+15.4%), Չինաստանը՝ 127,895 այց (+44.4%)։

ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից այցելությունների հոսքը կազմել է գրեթե 500 հազար (+14%)։ Ամենամեծ աճը գրանցվել է Մեծ Բրիտանիայից (+39.1%), Իտալիայից (+39.4%), Իսպանիայից (+48.6%), Հունաստանից (+28.2%) և Ֆրանսիայից (+17.4%)։

Աճ է նկատվել նաև այլ երկրներից, որոնք Վրաստանը համարում է թիրախային շուկաներ․ Պարսից ծոցի երկրներից եղել է 145.5 հազար այց (+3.4%), այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից ավելի քան 8000 այց (+9.1%)։

Ամենաակտիվը եղել է չորրորդ եռամսյակը․ սեպտեմբերից դեկտեմբեր զբոսաշրջային այցելությունների թիվը հասել է 1,214,772-ի (+10.5%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։

2024 թվականին Վրաստանն ընդունել է մինչև 7.4 միլիոն միջազգային ճանապարհորդ, որոնցից 5.1 միլիոնը զբոսաշրջիկներ էին։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88