
Այս տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կատարել է 150-ից ավելի ստուգում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա ընթացքում կատարել է 150-ից ավելի ստուգում, որի արդյունքում հարյուրավոր անուն սննդամթերք հանվել է իրացման ցանցից, այնուհետև խնդիրը շտկվել է, և ապրանքները կրկին վերադարձել են իրացման ցանց: Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա ընթացքում կիրառվել են պատժամիջոցներ. 15 միլիոն դրամից ավելի տուգանքներ են եղել: