2025 թվականին Հայաստանից Վրաստան կատարվել է գրեթե 1 միլիոն այց
2025 թվականին Վրաստանը թարմացրել է ընդունված օտարերկրյա զբոսաշրջիկների թվի ռեկորդը՝ 5 521 866 այց, ինչը 8.4%-ով ավելի է, քան 2024 թվականին։
Տվյալները ներկայացրել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Ընդհանուր առմամբ՝ ներառյալ ոչ զբոսաշրջային նպատակը, տարվա ընթացքում օտարերկրացիները Վրաստան են կատարել ավելի քան 7.8 միլիոն այց՝ 5.9%-ով ավելի, քան նախորդ տարի։
2025 թվականին Հայաստանից Վրաստան կատարվել է գրեթե 1 միլիոն այց: Այս ցուցանիշով մեր երկիրը՝ Վրաստան այցելությունների թվով թոփ-երկրների եռյակում է:
Առաջատարը Ռուսաստանն է՝ 1 579 764 այց (+11,1%): Հաջորդիվ Թուրքիայի քաղաքացիներն են՝ 1 248 881 այցով:
