Ինչպե՞ս են փոխվել աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2000 թվականից ի վեր
Համաշխարհային ուժերի հարաբերակցությունը երկրների ՀՆԱ-ների տեսանկյունից այսօր զգալիորեն տարբերվում է այն պատկերից, որը գոյություն ուներ 25 տարի առաջ։
2000 թվականին Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն էր, իսկ Չինաստանը՝ ընդամենը վեցերորդ տեղում էր։ Այդ ժամանակվանից ի վեր համաշխարհային հիերարխիան կտրուկ փոխվել է՝ պայմանավորված Չինաստանի և Հնդկաստանի արագ աճով։
Այս գրաֆիկը ցույց է տալիս ըստ ՀՆԱ-ի առաջատար տնտեսությունները վերջին քառորդ դարի ընթացքում՝ հիմնվելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա։
Ահա թե ինչ տեսք ուներ առաջատար 20 երկրների վարկանիշային աղյուսակը 2000 թվականին.
| N | Երկիր | ՀՆԱ (անվանական) |
|---|---|---|
| 1 | ԱՄՆ | 10․3 տրլն դոլար |
| 2 | Ճապոնիա | 5․0 տրլն դոլար |
| 3 | Գերմանիա | 2.0 տրլն դոլար |
| 4 | Մեծ Բրիտանիա | 1․7 տրլն դոլար |
| 5 | Ֆրանսիա | 1․4 տրլն դոլար |
| 6 | Չինաստան | 1․2 տրլն դոլար |
| 7 | Իտալիա | 1․2 տրլն դոլար |
| 8 | Կանադա | 0․7 տրլն դոլար |
| 9 | Մեքսիկա | 0․7 տրլն դոլար |
| 10 | Բրազիլիա | 0․7 տրլն դոլար |
| 11 | Իսպանիա | 0․6 տրլն դոլար |
| 12 | Հարավային Կորեա | 0․6 տրլն դոլար |
| 13 | Հնդկաստան | 0․5 տրլն դոլար |
| 14 | Իրան | 0․4 տրլն դոլար |
| 15 | Նիդեռլանդներ | 0․4 տրլն դոլար |
| 16 | Ավստրալիա | 0․4 տրլն դոլար |
| 17 | Թայվան | 0․3 տրլն դոլար |
| 18 | Արգենտինբա | 0․3 տրլն դոլար |
| 19 | Շվեյցարիա | 0․3 տրլն դոլար |
| 20 | Ռուսաստան | 0․3 տրլն դոլար |
Եվ ահա թե ինչպես է այն փոխվել՝ հիմնվելով 2025 թվականի տվյալների վրա.
| N | Երկիր | ՀՆԱ (անվանական) |
|---|---|---|
| 1 | ԱՄՆ | 30.6 տրլն դոլար |
| 2 | Չինաստան | 19.4 տրլն դոլար |
| 3 | Գերմանիա | 5.0 տրլն դոլար |
| 4 | Ճապոնիա | 4.3 տրլն դոլար |
| 5 | Հնդկաստան | 4.1 տրլն դոլար |
| 6 | Մեծ Բրիտանիա | 4.0 տրլն դոլար |
| 7 | Ֆրանսիա | 3.4 տրլն դոլար |
| 8 | Իտալիա | 2.5 տրլն դոլար |
| 9 | Ռուսաստան | 2.5 տրլն դոլար |
| 10 | Կանադա | 2.3 տրլն դոլար |
| 11 | Բրազիլիա | 2.3 տրլն դոլար |
| 12 | Իսպանիա | 1.9 տրլն դոլար |
| 13 | Մեքսիկա | 1.9 տրլն դոլար |
| 14 | Կորեայի Հանրապետություն | 1.9 տրլն դոլար |
| 15 | Ավստրալիա | 1.8 տրլն դոլար |
| 16 | Թուրքիա | 1.6 տրլն դոլար |
| 17 | Ինդոնեզիա | 1.4 տրլն դոլար |
| 18 | Նիդեռլանդներ | 1.3 տրլն դոլար |
| 19 | Սաուդյան Արաբիա | 1.3 տրլն դոլար |
| 20 | Լեհաստան | 1.0 տրլն դոլար |
Տասնամյակներ շարունակ Ամերիկան պահպանել է իր դիրքերը որպես աշխարհի ամենամեծ տնտեսություն՝ 2025 թվականին հասնելով 30.6 տրիլիոն դոլարի անվանական ՀՆԱ-ի։
Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է՝ ամրապնդվելով համաշխարհային ֆինանսական շուկաներում և տեխնոլոգիաներում նրա գերիշխանության շնորհիվ։ 2000 թվականին այն զգալի առավելություն ուներ Ճապոնիայի նկատմամբ, սակայն Չինաստանը գերազանցեց նրան 2010 թվականին։
Չինաստանի տնտեսությունը՝ 19.4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով, աճել է գրեթե տասնյոթ անգամ՝ 2000 թվականի 1.2 տրիլիոն դոլարի համեմատ։
Հնդկաստանը նույնպես 2000-ականներին ցույց տվեց ՀՆԱ-ի տպավորիչ աճ։ Չնայած 2000 թվականին ըստ ՀՆԱ-ի երկիրը զբաղեցնում էր 13-րդ տեղը, այդ ժամանակվանից ի վեր այն բարձրացել է մինչև հինգերորդ հորիզոնական։
Ավելին, ՀՆԱ-ի կայուն աճի, բարենպաստ ժողովրդագրական տվյալների և ենթակառուցվածքներում զգալի ներդրումների շնորհիվ, կանխատեսվում է, որ Հնդկաստանը այս տարի կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։

