
Մեկնարկել է ամենամյա «Արմպրոդէքսպո» ագրոպարենային ցուցահանդեսը
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:
Բացմանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ:
Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով: