Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունը մտադիր է իրականացնել ևս 12 մլն դոլարի ներդրում
22/10/2013 17:23
Կիսվել

«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունը մտադիր է իրականացնել ևս 12 մլն դոլարի ներդրում

Եղվարդ քաղաքում գործող «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արտադրությունը զարգացնելու նպատակով ձեռք է բերել իտալական արտադրության հոսքագիծ՝ 3 հազ. շիշ/ժամ արտադրական հզորությամբ, տեղադրել է սառնարանային ժամանակակից տնտեսություն, արդիականացման ուղղությամբ իրականացրել մի շարք այլ աշխատանքներ: Այս մասին ընկերության պատասխանատուները նշել են Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընկերություն կատարած այցի շրջանակներում:

Նախագահին ներկայացրել են, որ ծրագրով իրականացվող ներդրումները կազմում են շուրջ 19 մլն եվրո:

Ներկայումս ընկերությունն արտադրում է 3, 5, 7 և 15 տարեկան կոնյակներ: Արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, եվրոպական երկրներ, վերջին շրջանում՝ նաև Ղազախստան: Ընկերությունում աշխատում է 80 մարդ՝ մոտ 180.0 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով:

«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նշվել է, որ նախատեսվում է կառուցել 8-10 հազ. տոննա մթերման հզորությամբ խաղողի ընդունման, վերամշակման և համապատասխան հզորությամբ թորման արտադրամասեր, ինչպես նաև ավելացնել սպիրտների հնեցման համար նախատեսվող պահման տնտեսության հզորությունը՝ այն հասցնելով 5 մլն լիտրի:

Գինիների արտադրությանը զարկ տալու նպատակով նախատեսվում է կառուցել համապատասխան սարքավորումներով պահման արտադրամաս 1500 տոննա խաղողի համար, ինչպես նաև տեղադրել գինու շշալցման հոսքագիծ: Վերոնշյալ բոլոր սարքավորումները նախատեսվում է ներկրել Իտալիայից:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, զարգացման ծրագրերի արդյունքում, որի համար կպահանջվի շուրջ 12 մլն դոլարի ներդրում, կստեղծվի լրացուցիչ շուրջ 30 նոր աշխատատեղ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41