Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վրաստանը կարգելի վեց տարուց ավելի հին ավտոմեքենաների ներմուծումը
13/02/2026 15:29
Կիսվել

Վրաստանը կարգելի վեց տարուց ավելի հին ավտոմեքենաների ներմուծումը

Վրաստանի կառավարությունը խորհրդարան տարել օրինագիծ, որով նախատեսվում է արգելել վեց տարուց ավելի հին մարդատար ավտոմեքենաների ներմուծումը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը։

«Իհարկե, կքննարկվեն նաև որոշ փոքր բացառություններ։ Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է երկիր չներմուծել 6 տարուց ավելի հին ավտոմեքենաներ։ Սա կարևոր է էկոլոգիայի, մարդկանց առողջության և բնակչության հարմարավետ տեղաշարժի ապահովման համար», – նշել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ներմուծման սահմանափակման առաջարկը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։

Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը կտրուկ աճել է։

Ռեգո Ինշուրանս

«2012 թվականին երկրում գրանցված էր 864 հազար ավտոմեքենա, իսկ 2025 թվականի տվյալներով՝ այդ թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Տրանսպորտային միջոցների թվի նման աճը հանգեցնում է խցանումների և էկոլոգիական իրավիճակի վատթարացման։ Մենք կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել», – ընդգծել է վարչապետը։

Մարդատար ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը Վրաստանի արտաքին առևտրի կառուցվածքում զբաղեցնում են առաջին տեղը։

2025 թվականին Վրաստանը ներմուծել է մարդատար ավտոմեքենաներ 3.87 մլրդ դոլարի չափով (11.5% աճ՝ 2024 թվականի ցուցանիշի համեմատ), ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման 20.9%-ը։ Անցյալ տարի Վրաստանից մարդատար ավտոմեքենաների վերաարտահանումն աճել է 16%-ով՝ հասնելով 2.8 մլրդ դոլարի, և կազմել է վրացական արտահանման ավելի քան 38%-ը։

Հիմնական ներմուծումն իրականացվում է ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Գերմանիայից, իսկ 2025 թվականին վերաարտահանման հիմնական ուղղություններն էին Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08