Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
ՊԵԿ-ն ամփոփել է հունվարին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները
16/02/2026 12:58
Կիսվել

ՊԵԿ-ն ամփոփել է հունվարին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իսկ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, ինչպես նաև նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը ներկայացնում է 2026 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

  • Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 454 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է շուրջ 171․1 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ ցանկ1): Արձանագրված խախտումներից 9 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ շուրջ 51 մլն դրամի չափով:
  • Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 43 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ-1Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 14 հարկ վճարող տուգանվել է 28.5 մլն դրամով:
  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 18 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.6 մլն դրամի չափով տուգանք:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22