Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-նոյեմբեր
19/02/2026 16:19
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․35 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 40․58%-ով կամ 5․02 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 8․98%-ով կամ 269․01 մլն դոլարով և կազմել 2․73 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 37․08%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․7 մլրդ դոլար, -66․25% կամ -3․3 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 23․11%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 648․5 մլն դոլար, -38․13% կամ -399․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․82%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 301․6 մլն դոլար, +36․61% կամ +80․8 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․1%-ը:

Հինգերորդը Բելառուսն է՝ 151․01 մլն դոլար, +44․8% կամ +42․22 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․05%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 148․1 մլն դոլար, +42․32% կամ +44․04 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․02%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 127․1 մլն դոլար, +15․86% կամ +17․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․73%-ը։

Ութերորդ տեղում Նիդերլանդներն են՝ 127․5 մլն դոլար, +11․42% կամ +13․1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․74%-ը։

Իններորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 121․4 մլն դոլար, -23․71% կամ -37․7 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․65%-ը։

Տասնյակը եզրափակում է Գերմանիան՝ 101․6 մլն դոլար, +74․35% կամ +43․3 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․38%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 6․58%-ով և կազմել 3․01 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 7․23%-ով և կազմել 2․95 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․94%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 40․12%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 7․57%-ով և կազմել 593․6 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8․08%-ը։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08