Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-նոյեմբեր
19/02/2026 18:47
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-նոյեմբերին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․6 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 27․43%-ով կամ 4․4 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 53․43%-ով կամ 4․76 մլրդ դոլարով և կազմել 4․15 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 35․89%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․21 մլն դոլար, +11․37% կամ 123․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․46%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 684․8 մլն դոլար, -4․45% կամ -31․9 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․92%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 620․2 մլն դոլար, +8․25% կամ +47․3 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․36%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 379․5 մլն դոլար, -7․97% կամ -32․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․28%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 360․5 մլն դոլար, -11․94% կամ -48․9 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․12%-ը։

Իտալիան յոթերորդն է՝ 354․1 մլն դոլար, +14․46% կամ +44․7 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․06%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 344․4 մլն դոլար, +6․19% կամ +20․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․98%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 174․9 մլն դոլար, +1․35% կամ +2․3 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․54%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 122․8 մլն դոլար, +30․84% կամ +28․9 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․06%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 28․4%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 51․81%-ով և կազմել 4․4 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 52․64%-ով և կազմել 4․28 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 5%-ով և կազմել 1․92 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 3․99 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -54․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․72 մլրդ դոլար՝ +8․5%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 614․8 մլն դոլար՝ +9․3%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 268․6 մլն դոլար է՝ -17․8%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 322․9 մլն դոլար՝ -16․3%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 348․8 մլն դոլար՝ +8․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 107․4 մլն դոլար՝ +8%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 187 մլն դոլար՝ +39․4%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 131․3 մլն դոլար՝ -11․5%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52