Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Հայաստանի խոշոր հարկատուները – 2013թ. հունվար-սեպտեմբեր
28/10/2013 13:10
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկատուները – 2013թ. հունվար-սեպտեմբեր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀայՌուսգազարդ» և «Ղ-Տելեկոմ» (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները: Հաշվետու ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը մեր երկրի պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ ՀՀ դրամ, «ՀայՌուսգազարդ»-ը` 25,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը՝ 22,3 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու ընկերություններից միայն այս երեք ընկերության հարկային պարտավորություններն են գերազանցել 20 մլրդ ՀՀ դրամը:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև «Ալեքս Գրիգ» ընկերությունը և  «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն  («Արմենտել»): Այս ընկերությունները հաշվետու ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 11,7 մլրդ ՀՀ դրամ և 11,5 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ»-ը (8,5 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (8,3 մլրդ ՀՀ դրամ), «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»-ը (6,4 մլրդ ՀՀ դրամ), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (5,6 մլրդ ՀՀ դրամ) և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (5,3 մլրդ ՀՀ դրամ):

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 131,7 մլրդ ՀՀ դրամ:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87