2025թ. հունվարին Հայաստանում արտահանումը նվազել է 12%-ով
2025թ.-ի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,275.7 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 12%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 347.9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվարին Հայաստանն արտահանել է 463.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 811.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 13.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 11.2%։
