Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21․4 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
27/02/2026 22:08
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21․4 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․4 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8․8 մլրդ դոլարով կամ 29․04%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 7․7 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 38․33%-ով կամ 7․7 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 2․6 մլրդ դոլար, անկում՝ 6․47%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 2․13 մլրդ դոլար, անկում՝ 60․03%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 768․1 մլն դոլար, աճ՝ 4․21%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 474․2 մլն դոլար, անկում՝ 2․46%։ Վեցերորդը Իտալիան է՝ 453․8 մլն դոլար, աճ՝ 7․69%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 348․4 մլն դոլար, անկում՝ 15․15%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 334․2 մլն դոլար, աճ՝ 35․55%։ Իններորդն Վրաստանն է՝ 279․5 մլն դոլար, անկում՝ 16․21%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 210․2 մլն դոլար, աճ՝ 33․03%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 36․18%-ով և կազմել 8․2 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 8․04 մլրդ դոլար, անկում՝ 39․95%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 7․19%-ով և կազմել 2․5 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 28․53%-ով և կազմել 10․7 մլրդ դոլար։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46