Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Աշխարհի կոնտեյներային նավատորմի 10%-ը պարապուրդի մեջ է․ շուրջ 750 նավ արգելափակված է Հորմուզի նեղուցում
04/03/2026 11:40
Կիսվել

Աշխարհի կոնտեյներային նավատորմի 10%-ը պարապուրդի մեջ է․ շուրջ 750 նավ արգելափակված է Հորմուզի նեղուցում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Հորմուզի նեղուցում առաջացած ճգնաժամը լուրջ հարված է հասցնում համաշխարհային նավագնացությանը։ Կոնտեյներային փոխադրումների օպերատոր Ocean Network Express (ONE) ընկերության գլխավոր տնօրեն Ջերեմի Նիքսոնի խոսքով՝ ներկայումս նեղուցում արգելափակված 750 նավերից մոտ 100-ը կոնտեյներային նավեր են։

«Այս հակամարտության պատճառով աշխարհի կոնտեյներային նավատորմի մոտ 10%-ը սպասման ռեժիմում է»:

Ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ Իրանը պատասխանել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, ինչի հետևանքով նավագնացային ընկերությունները դադարեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նավերի ապահովագրությունը։ Հիշեցնենք, որ այս նեղուցով է անցնում աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը և բնական գազի զգալի մասը։

Իրավիճակը ավելի է բարդացնում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպառնալիքը։ Նա պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցը, «կենթարկվի հրկիզման»։

Ջերեմի Նիքսոնը կանխատեսում է, որ Եվրոպայի և Ասիայի կարևոր նավահանգիստներում և տրանսպորտային հանգույցներում բեռների կուտակումը կհանգեցնի խցանումների։

Խոշորագույն փոխադրողները, այդ թվում՝ ONE-ը և ոլորտի առաջատար MSC ընկերությունը, արդեն դադարեցրել են բեռների ընդունումն ու ամրագրումը Մերձավոր Արևելքի ուղղությամբ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76