Fitch-ը բարձրացրել է Brent նավթի գնի կանխատեսումը 2026 թվականի համար մինչև 70 դոլար` մեկ բարելի համար
Fitch-ը բարձրացրել է 2026 թվականին Brent crude նավթի միջին գնի կանխատեսումը՝ մեկ բարելի համար 70 դոլարի, մինչդեռ նախկինում սպասվում էր 63 դոլար։
Նույն ժամանակահատվածի համար WTI նավթի գնի կանխատեսումը նույնպես բարձրացվել է՝ 58 դոլարից մինչև 65 դոլար մեկ բարելի համար:
Դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո Հորմուզի նեղուցի փաստացի փակմամբ։ Գործակալության վերլուծաբանները ենթադրում են, որ նավագնացության դադարեցումը ժամանակավոր բնույթ ունի։
Նրանց խոսքով՝ նեղուցի բացումից հետո գների ներկայիս կտրուկ աճին կարող է հաջորդել անկում՝ շուկայական գործոններով պայմանավորված մակարդակների։ Սակայն աշխարհաքաղաքական ռիսկերի պրեմիան շարունակում է բարձր մնալ, և անորոշություն կա հակամարտության տևողության և մատակարարումների խափանումների վերաբերյալ։
«Եթե նեղուցը ավելի երկար ժամանակ փակ մնա, դա կարող է հանգեցնել նավթի և եվրոպական գազի միջին տարեկան գների կանխատեսումների բարձրացման», – նշում են վերլուծաբանները:
