Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 437.00-1.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3269.50+1.70 COPPER - 12147.00+1.82
LME:  NICKEL - 17253.00+1.37 TIN - 44125.00+1.95
LME:  LEAD - 1891.50-0.26 ZINC - 3081.50+0.47
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առավել «եկամտաբեր է» բջջային սեգմենտը
04/11/2013 14:11
Կիսվել

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առավել «եկամտաբեր է» բջջային սեգմենտը

Հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ 64%-ը, ձևավորվում է բջջային, 17%-ը՝ ինտերնետ հասանելիության, մոտ 13%-ը՝ հեռախոսային (լարային) ծառայություններից:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 127,6 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8.7%-ով:

Հաշվետու ամիսներին բնակչությանը մատուցված բջջային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 81,6 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 9.6%-ով: Ինտերնետ հասանելիության ծառայություններից հասույթը կազմել է 22,0 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,2%-ով: Հեռախոսային (լարային) ծառայություններից ստացվել է 16,9 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է շուրջ 7%-ով:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73