
Հայաստանի «էներգետիկ» պատվիրակությունը մեկնել է Իրան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Իրանի նավթի և էներգետիկայի նորանշանակ նախարարների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության խնդիրները: