
Արգելվել է թուրքական արտադրության մարգարինի ներմուծումը Հայաստան
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ին Բագրատաշենի մաքսային կետով Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել թուրքական «Marsa Yagsan. Vetic» ընկերության «ONA» մարգարին՝ 21564 կգ քաշով, որից կատարվել է նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պղնձի քանակը նորմայից բարձր է, և ապրանքի ներմուծումն արգելվել է: