Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00+0.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 110.13+0.81 WTI - 111.51-0.03
COMEX:  GOLD - 4617.40-1.17 SILVER - 71.85-1.39
COMEX:  PLATINUM - 1979.70-0.18
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.56-0.01 EUR/GBP - 1.1526+0.11
FOREX:  EUR/USD - 1.1526+0.11 GBP/USD - 1.3215+0.20
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53413.68+0.55 TOPIX - 3644.80-0.01
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
06/04/2026  CBA:  USD - 376.62-0.36 GBP - 498.76-0.1
06/04/2026  CBA:  EURO - 434.96-0.26
06/04/2026  CBA:  GOLD - 56176-54 SILVER - 859.59-0.82
Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ․ ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը
06/04/2026 16:19
Կիսվել

Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ․ ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ՀՀ տարբեր մարզերում իրականացնել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։

Ապրիլի 10-ից կմեկնարկի մարզային այցելությունների երկրորդ փուլը։

Տեղեկացնենք, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության մասնագետները քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում, հայտարարագրման վերաբերյալ իրազեկումից բացի, կանդրադառնան նաև առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող հարցերին՝ ՊԵԿ լիազորությունների շրջանակում։

Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը

  • 2026 թվականի ապրիլի 10-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Եղեգնաձոր, Վ․ Գևորգյան 4,
  • 2026 թվականի ապրիլի 14-ին, ժամը 15։00, վայրը՝ ք. Սևան, Ս․ Սևանեցի 4ա, Սևանի բիզնես կենտրոն,
  • 2026 թվականի ապրիլի 15-ին, ժամը 15։00, վայրը՝ ք․ Աբովյան, Բարեկամության հրապարակ 1,
  • 2026 թվականի ապրիլի 17-ին, ժամը 15։30, վայրը՝ ք․ Կապան, Գ․ Նժդեհի 1, մարզպետարանի շենք
  • 2026 թվականի ապրիլի 18-ին, ժամը 10։30, վայրը՝ ք․ Գորիս, Մաշտոցի 5, մշակույթի տուն։

Միաժամանակ, ապրիլի 8-ից նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 17։00-ին։

Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:

Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել [email protected] էլ․հասցեին։

06/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.62
-0.36
Եվրո (EUR)
434.96
-0.26
Ռուբլի (RUR)
4.7679
+0.0697
Լարի (GEL)
139.9
-0.01
56176
-54
Արծաթ
859.59
-0.82