ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնագրում կհետապնդի նավթի անխոչընդոտ փոխադրման ապահովման նպատակը
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը պետք է ապահովի նավթի անխոչընդոտ փոխադրումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեզ պետք է կնքել այնպիսի համաձայնագիր, որն ինձ կհամապատասխանի։ Եվ այդ համաձայնագրի մի մասը պետք է լինի նավթի և մնացած ամեն ինչի անխոչընդոտ անցումը», – ասել է նա։
Թրամփը նշել է, որ իր գնահատմամբ բանակցությունները վատ չեն ընթանում, սակայն հիշեցրել է, որ իրանական կողմի համար համաձայնագիր կնքելու ժամանակը սահմանափակ է, և ժամկետի ավարտին ԱՄՆ-ն կհարվածի Իրանում գտնվող կամուրջներին և էլեկտրակայաններին։
