Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 376.75-1.25
EUR BUY - 436.00+4.00 EUR SELL - 442.00+5.00
OIL:  BRENT - 94.58-15.21 WTI - 96.34-16.72
COMEX:  GOLD - 4802.00+3.37 SILVER - 76.17+4.83
COMEX:  PLATINUM - 2030.50+3.22
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.4-0.90 EUR/GBP - 1.1667+1.18
FOREX:  EUR/USD - 1.1667+1.18 GBP/USD - 1.3392+1.29
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56308.42+5.39 TOPIX - 3775.30+3.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.02+3.09 SSEC - 3995.00+2.70
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
08/04/2026  CBA:  USD - 376.32-0.15 GBP - 505.74+7.26
08/04/2026  CBA:  EURO - 439.84+4.94
08/04/2026  CBA:  GOLD - 55797-357 SILVER - 872.4+13.15
Վրաստանը կպարզեցնի աշխատանքի հասանելիությունն օտարերկրացիների համար
08/04/2026 18:02
Կիսվել

Վրաստանը կպարզեցնի աշխատանքի հասանելիությունն օտարերկրացիների համար

Վրաստանում մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած աշխատանքային միգրացիայի մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում։

Նոր օրինագծի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք աշխատում են ամբողջությամբ հեռավար ձևով, ինչպես նաև նրանք, ովքեր զբաղվում են կարճաժամկետ մասնագիտական գործունեությամբ, այլևս պարտավորված չեն լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն։

Օրենքն այլևս չի կիրառվելու պետական ձեռնարկություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ։ Բացի այդ, օրենքն այլևս չի պահանջելու առաջին, երկրորդ և երրորդ կարգի ձեռնարկությունների ղեկավարներից աշխատանքի թույլտվություն ստանալ։

Գործատուների ասոցիացիան ողջունել է այս փոփոխությունները՝ նշելով, որ թարմացումները վերացնում են օրենքում առկա անորոշությունները, սակայն մնում են հարցեր, որոնց ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։

«Այս փոփոխությունները հստակ լուծում են այն խնդիրները, որոնք ձեռնարկությունները քննարկել էին բազմաթիվ հանդիպումների ընթացքում։

Այս փոփոխությունները նաև կբացառեն աշխատանքի նպատակով ծառայությունների մատուցումը կարճաժամկետ այցերի շրջանակը։ Այն գործունեությունների ցանկը, որոնք կարող են իրականացվել այդ ձևով, կհաստատի կառավարությունը։ Այդ ցանկում հավանաբար կընդգրկվեն բժիշկներ, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի ոլորտը և այլն։

Մեկ այլ կարևոր փոփոխություն վերաբերում է ոչ ռեզիդենտին ծառայությունների մատուցմանը, երբ գործունեությունը/ծառայությունների մատուցումը կապված է այն բանի հետ, որ ֆիզիկական անձը՝ ոչ ռեզիդենտը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտ ձեռնարկությանը։ Սա նշանակում է, որ ըստ էության, այդ ֆիզիկական անձը Վրաստանում կատարում է աշխատանք՝ աշխատանքային հարաբերություններին նման պայմաններով, սակայն ծառայությունները մատուցում է բացառապես ոչ ռեզիդենտ ձեռնարկությանը։

Այս օրենքի դրույթները չեն կիրառվելու նաև այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցում վրացական ընկերություններին բացառապես հեռավար ձևով։ Այսպիսով, փոփոխությունները վերաբերում են այն հիմնական կետերին, որոնց վրա ձեռնարկությունները կենտրոնացել էին այս ժամանակահատվածում՝ վերջին երկու ամիսների ընթացքում։

08/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.32
-0.15
Եվրո (EUR)
439.84
+4.94
Ռուբլի (RUR)
4.7914
+0.0344
Լարի (GEL)
139.77
-0.16
55797
-357
Արծաթ
872.4
+13.15