Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Չինական ավտոմեքենաները գրավել են ԵՄ հիբրիդների շուկայի 30%-ը
27/04/2026 13:07
Կիսվել

Չինական ավտոմեքենաները գրավել են ԵՄ հիբրիդների շուկայի 30%-ը

Մարտին չինական ավտոարտադրողները զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը եվրոպական շուկայում։ Սպառողներն ակտիվորեն գնում են Չինաստանից եկող մատչելի լիցքավորվող պլագին-հիբրիդները (PHEV): Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Dataforce-ի տվյալներով՝ Եվրոպայում այդպիսի ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 4 անգամ։ Արդյունքում չինական ապրանքանիշերը գրեթե 30% բաժին են գրավել Եվրոպայի լիցքավորվող հիբրիդների շուկայում։ Չինական մեքենաների ընդհանուր մասնաբաժինը՝ ներառյալ էլեկտրամեքենաները, մարտին Եվրոպայի շուկայում հասել է 9.4%-ի, իսկ վաճառքները կրկնապատկվել են՝ կազմելով 140 094 միավոր։

Վաճառքների կտրուկ աճը ցույց է տալիս, որ ԵՄ ներմուծման մաքսատուրքերը չինական էլեկտրամեքենաների նկատմամբ առայժմ չեն կարողացել կանգնեցնել ՉԺՀ-ից եկող ապրանքանիշերի էքսպանսիան։ Աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է BYD ընկերությունը (մասնավորապես՝ Seal U և Atto 2 քրոսովերներով), ինչպես նաև Chery-ի Jaecoo և Omoda հիբրիդները։

Ռեգո Ինշուրանս

Այս միտումը մեծացնում է ճնշումը եվրոպական հսկաների վրա (Mercedes-Benz, Volkswagen և BMW), որոնք միաժամանակ կորցնում են դիրքերը հենց չինական շուկայում։ Իրենց արտադրական հզորությունների թերբեռնվածության պատճառով եվրոպական կոնցեռնները պատրաստ են գնալ համագործակցության։ Օրինակ՝ Stellantis-ը բանակցություններ է վարում՝ Եվրոպայում իր գործարաններում չինական Dongfeng-ի հետ համատեղ արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Իսկ Xpeng ընկերությունը (VW-ի գործընկեր) հայտարարել է տարածաշրջանում արտադրությունը տեղայնացնելու ծրագրերի մասին՝ սկսած 2026 թվականից։

Չինական բրենդները հատկապես մեծ ժողովրդականություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Հենց այնտեղ BYD-ը ցույց է տվել վաճառքների ամենաուժեղ աճը Եվրոպայում։ Իսկ Jaecoo 7 քրոսովերը առաջին անգամ դարձել է երկրի ամենավաճառվող ավտոմեքենան՝ առաջ անցնելով Ford Puma-ից և Nissan Qashqai-ից։ Մոտ 40 500 դոլար արժողությամբ այս ավտոմեքենան բրիտանացիների մոտ ստացել է հեգնական մականուն՝ «Range Rover Temu-ից»՝ որպես պրեմիում բրենդի էժան այլընտրանք։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52