
Այս տարի 57%-ով աճել է Հայաստանից ձկան արտահանումը
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանից արտահանվել է 1410,0 տոննա ձուկ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ձկան արտահանման ծավալները, բնաիրային արտահայտությամբ, աճել են 57%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանված ձկան ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 10,6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 47%-ով: