Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Չիպերի համաշխարհային վաճառքները մարտին աճել են 1.8 անգամ
08/05/2026 11:27
Կիսվել

Չիպերի համաշխարհային վաճառքները մարտին աճել են 1.8 անգամ

Մարտին չիպերի համաշխարհային վաճառքները կտրուկ աճել են՝ 1.8 անգամ (79.2%-ով)՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, և հասել են 99.5 մլրդ դոլարի: Այս մասին ասվում է Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիայի (SIA) մամուլի հաղորդագրությունում։

Փետրվարի համեմատ վաճառքներն աճել են 11.5%-ով։

«Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Չինաստանում բարձր վաճառքները նպաստել են կիսահաղորդիչների համաշխարհային շուկայի աճին՝ ընդգծելով չիպերի և դրանց միջոցով ստեղծվող անհամար տեխնոլոգիական արտադրանքների լայն և կայուն պահանջարկը: Համաշխարհային վաճառքները շարունակում են շարժվել դեպի 1 տրիլիոն դոլարի սահմանը՝ 2026 թվականի արդյունքներով», – հայտարարել է SIA-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Նյուֆերը, ում խոսքերը մեջբերվում են հաղորդագրությունում։

IDram

Առաջին եռամսյակում չիպերի վաճառքները աշխարհում կազմել են 298.5 մլրդ դոլար, ինչը 25%-ով գերազանցել է նախորդ երեք ամիսների ցուցանիշը։

Մարտին վաճառքները տարեկան կտրվածքով (տարեցտարի) աճել են՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 83.1%-ով, Եվրոպայում՝ 46.5%-ով, Չինաստանում՝ 74.8%-ով, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում՝ 108.5%-ով։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում դրանք աճել են 7.4%-ով։

Փետրվարի համեմատ չիպերի վաճառքներն աճել են՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 13.3%-ով, Եվրոպայում՝ 8.4%-ով, ՉԺՀ-ում՝ 12.7%-ով, Ճապոնիայում՝ 7.1%-ով, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9.8%-ով։

SIA-ն ներառում է ԱՄՆ-ի կիսահաղորդիչների ոլորտի ընկերությունների մոտ 99%-ը և այլ երկրների չիպ արտադրողների շուրջ 66%-ը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72