Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իրանի հետ պատերազմի նախաշեմին նավթի գների անկման վրա խաղադրույքները կազմել են 7 մլրդ դոլար
08/05/2026 12:14
Կիսվել

Իրանի հետ պատերազմի նախաշեմին նավթի գների անկման վրա խաղադրույքները կազմել են 7 մլրդ դոլար

Մարտին և ապրիլին նավթի գների անկման վրա ժամանակին իրականացված մի շարք խաղադրույքներ՝ ընդհանուր մինչև 7 մլրդ դոլարի ծավալով, կատարվել են Դոնալդ Թրամփի՝ Իրանի քաղաքականության վերաբերյալ կարևոր հայտարարություններից անմիջապես առաջ՝ առաջացնելով կասկածներ ներսից տեղեկատվության օգտագործման կամ արտահոսքերի վերաբերյալ։ Այդ մասին վկայում են թրեյդերների, շուկայի փորձագետների տվյալները և Reuters-ի կողմից իրականացված բորսայական վիճակագրության վերլուծությունը։

Ինչպես գրում է գործակալությունը, նշված գումարը գերազանցում է նախկինում հայտարարված 2.6 մլրդ դոլարի խաղադրույքները, որոնց պատճառով ԱՄՆ վարչակազմն արդեն նախազգուշացրել էր աշխատակիցներին՝ անթույլատրելի է «ոչ հրապարակային տեղեկատվությունը» անձնական շահի համար օգտագործելը։ Reuters-ին ապրիլին իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (CFTC) սկսել է հետաքննություն, սակայն գերատեսչությունը պաշտոնապես դեռ չի հաստատել դրա իրականացումը։

Reuters-ին չի հաջողվել պարզել, թե ով է տեղադրել այդ խաղադրույքները և արդյոք դրանք կատարվել են ԱՄՆ-ում, թե երկրի սահմաններից դուրս։ Խոսքը կարճ դիրքերի մասին է՝ գների նվազման վրա արված խաղադրույքների, որոնք կատարվել են նավթի, դիզելային վառելիքի և բենզինի ֆյուչերսների նման ածանցյալ գործիքների միջոցով։

Հոդվածում նշվում է, որ գործարքները կատարվել են երկու խոշորագույն հարթակներում, որտեղ վաճառվում են համաշխարհային չափանիշ հանդիսացող նավթային և վառելիքային ֆյուչերսները՝ Intercontinental Exchange (ICE) և Chicago Mercantile Exchange (CME)։ Reuters-ի աղբյուրի խոսքով՝ CME-ն նույնպես հետաքննում է այս գործարքները։

Ըստ հոդվածի՝ թրեյդերներն առաջին անգամ անսովոր ակտիվությունը նկատել են մարտի 23-ին. գործարքները կատարվել են մի քանի րոպե առաջ, երբ Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա նախատեսված հարվածների հետաձգման մասին, ինչը հանգեցրել է նավթի գների անկման։

Reuters-ի տվյալներով՝ նույն սխեման կրկնվել է ապրիլի 7-ին՝ Թրամփի կողմից Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից անմիջապես առաջ, ինչից հետո ICE-ում Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 15%-ով։ Նման դեպք կրկին արձանագրվել է ապրիլի 17-ին, երբ Իրանի ներկայացուցիչներն ու Թրամփը խոսել են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման մասին, ապա ևս մեկ անգամ՝ ապրիլի 21-ին, երբ Թրամփը երկարաձգել է հրադադարի ռեժիմը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52