Եթե նավթի գինը պահպանվի 120 դոլարի շրջակայքում, համաշխարհային տնտեսությունը կարող է ռեցեսիայի առաջ կանգնել
Համաշխարհային տնտեսությունը մինչև 2027 թվականը կարող է հայտնվել տեխնիկական ռեցեսիայի մեջ, եթե նավթի գները պահպանվեն բարձր մակարդակի վրա՝ 120-130 դոլար մեկ բարելի դիմաց: Սա նախազգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվող համաժողովում հանդես գալով՝ Գեորգիևան հայտարարել է, որ նման մակարդակներում կայունորեն բարձր նավթագները կարող են դանդաղեցնել համաշխարհային տնտեսության աճը մինչև 2%, ինչը կհամապատասխանի տեխնիկական ռեցեսիայի։
