Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Bloomberg․ փորձագետներն ընթացիկ տարում ակնկալում են նավթի գնի 80-100 դոլար սահմանաչափ
21/05/2026 17:02
Կիսվել

Bloomberg․ փորձագետներն ընթացիկ տարում ակնկալում են նավթի գնի 80-100 դոլար սահմանաչափ

Bloomberg գործակալությունն ամփոփել է ակտիվների 126 կառավարիչների և փորձագետների շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Նրանց ընդհանրացված կանխատեսման համաձայն՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում Brent տեսակի նավթի մեկ բարելի միջին գինը կպահպանվի 81-100 դոլար միջակայքում։

Շուկայի մասնակիցներն իրենց հաշվարկներում ներառում են առաջիկա ամիսներին բարձր աշխարհաքաղաքական լարվածության պահպանման հավանականությունը։ Դրա պատճառն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն է Իրանի դեմ, ինչպես նաև պաշտոնական Թեհրանի պատասխան քայլերը։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները չեն ակնկալում, որ ներկայիս ճգնաժամը կհանգեցնի նավթային շուկայում հիմնարար փոփոխությունների։ Նրանց կարծիքով՝ պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը արմատական փոփոխությունների չի ենթարկվի։

Bloomberg-ի կողմից հարցված մասնագետների կարծիքով՝ գների կայունացման ամենահավանական սցենարն առաջիկա ամիսներին համաշխարհային պահանջարկի նվազումն է։ Բացի այդ, փորձագետները կանխատեսում են նավթի արդյունահանման աճ ԱՄՆ-ում։

Նրանց գնահատմամբ՝ մինչև 2027 թվականն այդ ցուցանիշը կարող է հասնել ռեկորդի՝ օրական 14.1 միլիոն բարելի։ Ինչպես նշում են շուկայի մասնակիցները, ԱՄՆ-ում արդյունահանման աճը միջազգային առևտրի համար հումքի լրացուցիչ ծավալներ կազատի։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41