Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի ակնկալիքներով նավթը էժանացել է
25/05/2026 13:11
Կիսվել

ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի ակնկալիքներով նավթը էժանացել է

Նավթի գները երկուշաբթի առավոտյան զգալիորեն նվազում են՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի կնքման շուրջ աճող լավատեսության ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները, Մոսկվայի ժամանակով ժամը 08:10-ի դրությամբ, էժանացել են 5,94 դոլարով (5,74%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,6 դոլարի։ Ուրբաթ օրը պայմանագրի արժեքն աճել էր 0,96 դոլարով (0,94%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 103,54 դոլարի։

Հուլիսյան մատակարարմամբ WTI նավթի ֆյուչերսները New York Mercantile Exchange-ի (NYMEX) էլեկտրոնային առևտրի ընթացքում նույն ժամի դրությամբ նվազել են 5,97 դոլարով (6,18%)՝ մինչև մեկ բարելի դիմաց 90,63 դոլար։ Նախորդ սեսիայի արդյունքներով դրանց արժեքը բարձրացել էր 0,25 դոլարով (0,26%)՝ մինչև 96,6 դոլար մեկ բարելի դիմաց։

Fox News հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև շրջանակային համաձայնագիրը կողմերի կողմից հաստատվել է 95%-ով։ Նրա խոսքով՝ Իրանը «սկզբունքորեն համաձայնել է շրջանակային համաձայնագրին», սակայն բանակցողները դեռևս վիճում են Թեհրանի միջուկային զինանոցի և Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձևակերպումների շուրջ։

Միևնույն ժամանակ, The New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, գրել է, որ Իրանի և ԱՄՆ-ի կողմից մշակվող համաձայնագրի նախագիծը նախատեսում է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի ժամանակավոր բացում, ընդ որում՝ դրա միջոցով տարանցումը առայժմ կլինի անվճար։

«Իրանը թույլ կտա նավերին անցնել Հորմուզի նեղուցով, առայժմ՝ առանց մաքսատուրքերի կամ այլ վճարների», — նշում է պարբերականը։

MST Marquee-ի վերլուծաբան Սոլ Կավոնիկը հայտարարել է, որ «չնայած խաղաղ համաձայնագրի և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված բոլոր վերապահումներին և ռիսկերին, թունելի վերջում լույս է երևացել, և դա կբերի նավթի գների որոշակի նահանջի կարճաժամկետ հեռանկարում»։

ING Group-ի փորձագետ Ուորեն Փաթերսոնը կարծում է, որ շուկայի մասնակիցները կպահպանեն զգուշավորություն և չեն տրվի չափազանց լավատեսական տրամադրություններին։

«Մենք նախկինում ևս հայտնվել ենք նման իրավիճակներում, սակայն բանակցությունները տապալվել են», — գրել է նա։

Մյուս վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ամբողջական վերականգնման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նավթագազային ենթակառուցվածքներին հասցված վնասի վերացման համար կպահանջվեն ամիսներ։

Capital Economics-ի ներկայացուցիչ Համադ Հուսեյնի խոսքով՝ մատակարարումների ծավալները նախապատերազմյան մակարդակին արագ վերադարձնելը դժվար կլինի, այդ թվում՝ օբյեկտների վնասման և տարածաշրջանում նավթի արդյունահանման դադարեցման պատճառով։

«Սա որոշ ժամանակ նավթի գները կպահի բարձր մակարդակի վրա, — կարծում է նա։ — Դրանք կսկսեն նվազել միայն այն ժամանակ, երբ նավթային շուկայում պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը էականորեն բարելավվի, ինչը, հավանաբար, տեղի չի ունենա մինչև 2027 թվականը»։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76