Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ն թույլատրել է Իրանի հետ կապերի պատճառով պատժամիջոցների տակ հայտնված նավերի օգտագործումը
25/05/2026 13:26
Կիսվել

ԱՄՆ-ն թույլատրել է Իրանի հետ կապերի պատճառով պատժամիջոցների տակ հայտնված նավերի օգտագործումը

GMS-ը, որը նավերի և ծովային հարթակների ուտիլիզացիայով զբաղվող խոշորագույն ընկերություններից է, հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ իշխանությունների առաջին թույլտվությունը՝ Իրանի հետ կապերի պատճառով պատժամիջոցների տակ գտնվող նավեր գնելու համար։

GMS-ի գլխավոր տնօրեն Անիլ Շարմայի խոսքով՝ ապրիլին տրված լիցենզիաները թույլ են տալիս ուտիլիզացիայի ուղարկել չորս կոնտեյներատար նավ՝ Yogi-ն, Timon-ը, Rantanplan-ը և Bigli-ն։

Ինչպես նշում է Bloomberg-ը, այս բոլոր նավերը հիշատակվել էին ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ անցյալ տարվա հուլիսին հրապարակված ծանուցման մեջ, որտեղ հայտարարվում էր «լայնածավալ միջոցառումների» մասին՝ ուղղված Հոսեյն Շամխանիի նավատորմի և շրջապատի դեմ։ Վերջինիս հայրը եղել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդականը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հուլիսին հայտնել էր, որ նավերը շահագործվում էին ԱՄԷ-ում գրանցված Marvise SMC DMCC ընկերության կողմից, որը կառավարվում էր Շամխանիի հետ կապված ցանցի միջոցով։

Միևնույն ժամանակ, Շարմայի խոսքով, նավերի սեփականատերը մեկ այլ ընկերություն էր, որը կապ չուներ Marvise-ի հետ և պատժամիջոցների տակ չէր։ Այդ ընկերության անվանումը նա Bloomberg-ին չի բացահայտել։

Մետաղի ջարդոնի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, ինչպիսին է GMS-ը, սովորաբար գնում են այն նավերը, որոնք սեփականատերերն այլևս չեն կարող օգտագործել։ Այնուհետև դրանք վաճառվում են ապամոնտաժման նավաշինարաններին՝ հիմնականում Հնդկաստանում, Պակիստանում կամ Բանգլադեշում, որտեղ նավերը մասնատվում են պողպատի և վերամշակման համար պիտանի այլ մետաղների։

Շարմայի խոսքով՝ GMS-ն արդեն սկսել է այս նավերի ձեռքբերման գործընթացը, սակայն գործարքի հաջորդ փուլերում ներգրավված բանկերն ու գնորդները դեռևս զգուշավորություն են ցուցաբերում, քանի որ նավերը շարունակում են մնալ պատժամիջոցների տակ։

Նա հավելել է, որ ընկերությունը դիմել է ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկման վարչություն՝ խնդրելով հանել նավերը պատժամիջոցների ցուցակից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52