Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը ռեկորդային է. ինչո՞ւ է բենզինը շարունակում թանկանալ
01/06/2026 13:29
Կիսվել

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը ռեկորդային է. ինչո՞ւ է բենզինը շարունակում թանկանալ

Միացյալ Նահանգներն այսօր օրական արդյունահանում է շուրջ 13,7 մլն բարել նավթ՝ պատմական ռեկորդ, որը երկիրը դարձնում է աշխարհում նավթի արդյունահանման առաջատար։ Միաժամանակ ԱՄՆ-ն հումքի և վառելիքի արտահանումը հասցնում է պատմական առավելագույնների, իսկ Սպիտակ տանը շարունակ շեշտում են երկրի էներգետիկ գերակայությունը։

Սակայն շարքային ամերիկացին նավթի արդյունահանման այս աճը զգում է ոչ թե էժան բենզինի, այլ ավելի բարձր գների տեսքով։ Մայիսի վերջին ԱՄՆ-ում բենզինի միջին գինը մեկ գալոնի համար հասավ 4,81 դոլարի՝ մոտ 38%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։

Առաջին հայացքից սա հակասական է թվում. եթե նավթը շատ է, բենզինը պետք է էժանանա։ Բայց իրականում նավթահորից մինչև բենզալցակայան ձգվող շղթան շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ։

1970-ականների նավթային ճգնաժամերից հետո ԱՄՆ-ը սահմանափակել էր հում նավթի արտահանումը, որպեսզի ռեսուրսի մեծ մասը մնա երկրի ներսում և աշխատի ներքին սպառողի համար։ Այդ մոտեցումը փոխվեց թերթաքարային նավթի հեղափոխությունից հետո, երբ արդյունահանումը կտրուկ աճեց, և նավթային ընկերությունները սկսեցին ակտիվորեն առաջ մղել արտահանման արգելքների վերացման պահանջը։

2015 թվականին արտահանման արգելքը վերացվեց։ Հաջորդ տասը տարիներին ԱՄՆ-ը խոշորագույն ներմուծողից վերածվեց նավթի և նավթամթերքի արտահանման առաջատարներից մեկի։ Ապրիլին հում նավթի արտահանումը հասավ օրական մոտ 5,5 մլն բարելի՝ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում բացարձակ ռեկորդի։

Այդ փոփոխությունը մեծացրեց ԱՄՆ ներքին շուկայի կախվածությունը պահանջարկի և առաջարկի գլոբալ հավասարակշռությունից։ Նախկինում արդյունահանման լրացուցիչ ծավալները հիմնականում մնում էին երկրում, իսկ այժմ դրանք կարող են ուղղվել այնտեղ, որտեղ պահանջարկն ավելի բարձր է, իսկ գներն՝ ավելի շահավետ։

Այստեղ առաջանում է նաև շահերի բախում։ Սպառողին պետք է էժան բենզին, մինչդեռ նավթային ընկերությունների համար բարձր գներն ավելի մեծ շահույթ, նոր նախագծեր և ներդրումների աճ են նշանակում։ Մերձավոր Արևելքում ճգնաժամով պայմանավորված նավթի թանկացումից հետո ամերիկյան արտադրողները սկսեցին ակտիվացնել արդյունահանման աշխատանքները։

Enverus-ի տվյալներով՝ հրապարակային թերթաքարային ընկերությունները այս տարվա կապիտալ ծախսերի կանխատեսումները ընդհանուր առմամբ ավելացրել են գրեթե 500 մլն դոլարով՝ երեք ամիս առաջվա ուղենիշների համեմատ։ Այսինքն՝ այն, ինչ շահավետ է նավթային ոլորտի համար, միշտ չէ, որ ձեռնտու է վարորդներին։

Ռեկորդային արդյունահանումը նույնպես չի նշանակում գնի վերահսկողություն։ ԱՄՆ-ն օրական արդյունահանում է մոտ 13,7 մլն բարել նավթ, սակայն համաշխարհային շուկան ամեն օր սպառում է ավելի քան 100 մլն բարել։ Ուստի մեկ բարելի գինը կախված է ոչ միայն Տեխասում կամ Հյուսիսային Դակոտայում տեղի ունեցողից, այլև OPEC+-ի որոշումներից, Չինաստանի տնտեսության վիճակից, Հնդկաստանի պահանջարկից, Մերձավոր Արևելքում իրավիճակից և բազմաթիվ այլ գործոններից։

Էներգետիկ անկախությունը ԱՄՆ-ին օգնել է նվազեցնել նավթի ու վառելիքի ֆիզիկական պակասի ռիսկը, սակայն չի մեկուսացրել երկիրը «սև ոսկու» համաշխարհային գների ազդեցությունից։ Ռեկորդային արդյունահանումը լուծել է անցյալ դարի առանցքային խնդիրներից մեկը, բայց չի տվել այն, ինչ սպասում են սպառողները՝ կայուն և մատչելի բենզին։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6