Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+1.00
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 428.00-3.50
OIL:  BRENT - 92.78-2.80 WTI - 90.54-2.81
COMEX:  GOLD - 4337.10-2.19 SILVER - 68.94-6.56
COMEX:  PLATINUM - 1797.90-4.37
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.29+0.21 EUR/GBP - 1.1519-0.81
FOREX:  EUR/USD - 1.1519-0.81 GBP/USD - 1.3339-0.63
STOCKS RUS:  RTSI - 1098.13+0.39
STOCKS US: DOW JONES - 50866.78-1.35 NASDAQ - 25709.43-4.18
STOCKS US: S&P 500 - 7383.74-2.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10368.05+0.07 CAC40 - 8218.24-0.32
STOCKS EUR:  DAX - 24759.05-0.75
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
ԵՄ-ում բենզինի գները կտրուկ աճել են՝ նվազեցնելով վաճառքները
08/06/2026 17:15
Կիսվել

ԵՄ-ում բենզինի գները կտրուկ աճել են՝ նվազեցնելով վաճառքները

Եվրագոտու երկրներում ավտոմոբիլային վառելիքի վաճառքը նվազել է մինչև 2023 թվականից ի վեր նվազագույն մակարդակը։ Ինչպես հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը, որի պատճառը բենզինի գների աճն է, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտությամբ։

Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլից Եվրոպական միությունում բենզինի գները միջինում աճել են 13,6%-ով։ Դիզելային վառելիքի արժեքը ԵՄ 12 երկրներում բարձրացել է մեկ երրորդով՝ միջինում 33,7%-ով։ Արդյունքում ապրիլին ավտոմոբիլային վառելիքի վաճառքը եվրագոտում, որը միավորում է 21 եվրոպական երկիր, 2025 թվականի նույն ամսվա համեմատ կրճատվել է 3,5%-ով։

Գերմանիայում, Նորվեգիայում և Ավստրիայում նշված ժամանակահատվածում վաճառքի երկնիշ անկում է արձանագրվել։ Մեծ Բրիտանիայում ցուցանիշը նվազել է 10%-ով։ Ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական կառավարությունները ավելի քան 11 մլրդ եվրո են հատկացրել գների կարգավորմանն ուղղված միջոցառումների համար։ Պարբերականի հարցմանը մասնակցած վերլուծաբանները մտահոգություն են հայտնել, որ էներգակիրների գների հետագա աճի դեպքում այն պետությունները, որոնք արդեն օգտագործում են սեփական պահուստները գները զսպելու համար, ապագայում չեն կարողանա համարժեք արձագանքել իրավիճակի վատթարացմանը։

Գների աճը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած էներգետիկ շոկի հետ, որը խաթարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Ավելի վաղ այդ նեղուցով անցնում էր նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Մայիսի 11-ին սաուդյան նավթարդյունահանող Saudi Aramco ընկերությունը հայտարարել էր, որ ընթացիկ էներգետիկ ճգնաժամը, որը սկսվել է տարվա առաջին եռամսյակում, «պատմության մեջ ամենամեծն է»։

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8