Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մարտ
08/06/2026 20:49
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1,760 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4․55%-ով կամ 76․6 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․14%-ով կամ 49․2 մլն դոլարով և կազմել 639․3 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․32%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 251․3 մլն դոլար, +134․48% կամ +144․1 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14․28%-ը։

Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 145․9 մլն դոլար, -65․2% կամ -273․3 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․29%-ը։

Բուլղարիան չորրորդն է՝ 91․6 մլն դոլար, +335․74% կամ +70․6 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․2%-ը։

Հինգերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 77․6 մլն դոլար, -0․38% կամ -0․3 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․41%-ը:

Վեցերորդը Շվեցարիան է՝ 62․6 մլն դոլար, +57․98% կամ +23 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․55%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 51․9 մլն դոլար, +148․79% կամ +31․1 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․95%-ը։

Ութերորդ տեղում Վրաստանն է՝ 29․3 մլն դոլար, -6․46% կամ -2․02 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․67%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 28․1 մլն դոլար, +16․71% կամ +4․02 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․6%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսն է՝ 25․4 մլն դոլար, -4․07% կամ -1․1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․45%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 5․34%-ով և կազմել 707․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 6․54%-ով և կազմել 685․9 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․22%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․97%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 89․75%-ով և կազմել 248․7 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 14․13%-ը։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31