Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մարտին
08/06/2026 21:48
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մարտին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 2,945 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 4․61%-ով կամ 129․7 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 23․61%-ով կամ 224․9 մլն դոլարով և կազմել 727․6 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 24․71%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 319․7 մլն դոլար, -7․85% կամ -27․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․86%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 187․7 մլն դոլար, +15․34% կամ +25 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․37%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 158․4 մլն դոլար, +4․96% կամ +7․5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․38%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 121․4 մլն դոլար, +30․06% կամ +28․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․12%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 107․1 մլն դոլար, +17․81% կամ +16․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․64%-ը։

Գերմանիան յոթերորդն է՝ 101․4 մլն դոլար, +22․2% կամ +18․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․44%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 80․7 մլն դոլար, +6․01% կամ +40․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․74%-ը։

Իններորդը Ֆրանսիան է՝ 64․4 մլն դոլար, +168․71% կամ +40․5 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 2․19%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 43․6 մլն դոլար, +15․13% կամ +5․7 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․48%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 35․07%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 19․17%-ով և կազմել 809 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 21․17%-ով և կազմել 766․5 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 37․56%-ով և կազմել 571․1 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2026թ. հունվար-մարտին Հայաստան է ներմուծվել 690․3 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -20․7%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 450․5 մլրդ դոլար՝ -6․1%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 156․7 մլն դոլար՝ +6․4%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 97․7 մլն դոլար է՝ +25․6%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 108․8 մլն դոլար՝ +44․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 81․3 մլն դոլար՝ +10․8%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 38․4 մլն դոլար՝ +5․8%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 69․4 մլն դոլար՝ 2․4 անգամ աճ։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են  27․5 մլն դոլար՝ -10․5%։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45