Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Չինաստանի առևտուրը Ռուսաստանի հետ աճել է, իսկ ԱՄՆ-ի հետ՝ նվազել
09/06/2026 17:32
Կիսվել

Չինաստանի առևտուրը Ռուսաստանի հետ աճել է, իսկ ԱՄՆ-ի հետ՝ նվազել

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը հասել է 2.975 տրիլիոն դոլարի, ինչը 19.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ գլխավոր մաքսային վարչությունը։

Չինաստանի արտաքին առևտրի դինամիկայում առանձնանում են երկու խոշոր ուղղություններ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Եթե Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը զգալի աճ է արձանագրել, ապա ԱՄՆ-ի հետ առևտրային ցուցանիշները շարունակել են նվազել։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիսի արդյունքներով աճել է 22.9%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 109.53 մլրդ դոլար։ ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ տարվա առաջին հինգ ամիսներին Չինաստանը Ռուսաստան է արտահանել 49.171 մլրդ դոլարի ապրանք, ինչը 26.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Միաժամանակ Ռուսաստանից Չինաստան մատակարարումներն աճել են 20.2%-ով՝ հասնելով 60.359 մլրդ դոլարի։

Միայն մայիսին Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 23.729 մլրդ դոլար։ Այդ ամսվա ընթացքում Ռուսաստանը Չինաստան է արտահանել 12.729 մլրդ դոլարի ապրանք, իսկ Չինաստանը Ռուսաստան՝ 11 մլրդ դոլարի։

Ավելի վաղ Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովն իր տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցությունը բնութագրվում է բարձր կայունությամբ և փոխադարձ հետաքրքրվածությամբ։ Իր հերթին Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը նշել էր, որ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունն աճի ներուժ ունի։ 2025 թվականի արդյունքներով Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի համեմատ նվազել էր 6.9%-ով՝ կազմելով 228.105 մլրդ դոլար։

Միևնույն ժամանակ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիսին նվազել է 3.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 231.245 մլրդ դոլար։ Չինաստանի մաքսային տվյալներով՝ առաջին հինգ ամիսներին ՉԺՀ-ն ԱՄՆ է արտահանել 172.463 մլրդ դոլարի ապրանք, ինչը 2.7%-ով պակաս է 2025 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից։ ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները նվազել են 5.5%-ով՝ կազմելով 58.782 մլրդ դոլար։

Մայիսին Չինաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը կազմել է 52.034 մլրդ դոլար։ Այդ ամսվա ընթացքում ԱՄՆ-ը Չինաստան է արտահանել 13.008 մլրդ դոլարի ապրանք, իսկ ՉԺՀ-ն ԱՄՆ՝ 39.026 մլրդ դոլարի։ ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ 2025 թվականի արդյունքներով Չինաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը տարեկան արտահայտությամբ նվազել էր 18.7%-ով՝ կազմելով 559.747 մլրդ դոլար։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37