Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
Չինաստանն ուժեղացրել է կիբերհարձակումները ԱՄՆ-ի դեմ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներ գողանալու նպատակով
10/06/2026 14:05
Կիսվել

Չինաստանն ուժեղացրել է կիբերհարձակումները ԱՄՆ-ի դեմ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներ գողանալու նպատակով

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը նախազգուշացրել է չինական խմբավորումների կողմից իրականացվող կիբերհարձակումների թվի աճի մասին, որոնց «նպատակը արհեստական բանականության տեխնոլոգիաների հափշտակումն է՝ ԱՄՆ-ից տեխնոլոգիաների ոլորտում հետ մնալը կրճատելու համար»: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Զեկույցի համաձայն՝ տեխնոլոգիական ընկերությունների դեմ ուղղված և պետության կողմից հովանավորվող նպատակային կիբերհարձակումների ավելի քան 58%-ը բաժին է ընկել չինական կառույցներին։

CrowdStrike-ում նշել են, որ «Չինաստանի հետ կապված կիբերհարձակվողները ակտիվացնում են լրտեսական գործունեությունը տեխնոլոգիական կազմակերպությունների դեմ՝ արհեստական բանականության հնարավորություններն ու մտավոր սեփականությունը ձեռք բերելու նպատակով, որոնք իրենք չեն կարող բավարար արագությամբ ստեղծել սեփական ուժերով»։

IDram

Հարձակումները նաև ուղղված են եղել Հարավարևելյան Ասիայի պետական հաղորդակցական համակարգերի դեմ, ինչպես նաև հյուսիսամերիկյան տեխնոլոգիական կազմակերպություններում մշտական հասանելիություն պահպանելուն։

Ավելի վաղ այս տարի արհեստական բանականության ոլորտի ամերիկյան խոշոր ընկերությունները՝ Anthropic-ը և OpenAI-ն արդեն դժգոհել էին, որ չինական ընկերությունները փորձում են մրցակցային տեղեկատվություն ստանալ իրենց մշակումներից։

Այդ ժամանակ փորձագետները նախազգուշացնում էին, որ օրինական և անօրինական վարքագծի միջև սահմանները հաճախ մնում են ոչ հստակ։

Բացի այդ, CrowdStrike-ը հայտնաբերել է Հյուսիսային Կորեայի հետ կապված կառույցների փորձեր՝ ներթափանցելու Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի ՏՏ ընկերություններ՝ ֆինանսական եկամուտներ ստանալու նպատակով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69