Տնտեսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները. Հունիս 2026 թ․
18/06/2026 13:34
Կիսվել

Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները. Հունիս 2026 թ․

  • Տնտեսական աճի տեմպն ապրիլին արագացավ մինչև 7.1 տոկոս (տ/տ)` հիմնականում պայմանավորված շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում կայուն ակտիվությամբ:
  • Գնաճը ապրիլի 5.3 տոկոս ցուցանիշից նվազեց` մայիսին հասնելով 4.2 տոկոսի, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ:  
  • Ապրիլին արտահանումն ու ներմուծումը կրճատվեցին` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման նվազմամբ:
  • Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 16 տոկոսով (տ/տ):

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացավ` մարտի 6.6 տոկոսից (տ/տ) հասնելով 7.1 տոկոսի (տ/տ): Աճը շարունակվում էր պայմանավորվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կայուն ակտիվությամբ` համապատասխանաբար 24.7 տոկոս (տ/տ) և 31.8 տոկոս (տ/տ) աճ: Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվեց կայուն ընդլայնումը` հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, որը հաջորդել էր ոլորտային մարտահրավերներին և անկումներին` միաժամանակ շահելով պղնձի ավելի բարձր գներից: Մշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունն աճեց 7.1 տոկոսով (տ/տ)` հաջորդելով նախորդ ամսվա 1.3 տոկոս դանդաղ աճին (տ/տ): Ծառայությունները (առանց առևտրի) ևս աճեցին հիմնավոր 9.1 տոկոսով (տ/տ), իսկ առևտուրը մնաց հաստատուն: 2026 թ. հունվար-ապրիլ ամիսների հանրագումարով` տնտեսական ակտիվության տեմպն աճեց 6.9 տոկոսով (տ/տ)` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.7 տոկոսի (տ/տ)` այս կերպ պահպանելով աճի միտումը: Մինչ օրս, Մերձավոր Արևելքի հակամարտությունն էական տեսանելի ազդեցություն չի ունեցել տնտեսական ակտիվության վրա: Հատկանշական է, որ արձագանքելով պարարտանյութերի գների բարձրացմանը` տեղական գյուղարտադրողներին աջակցելու նպատակով կառավարությունը նախատեսեց պարարտանյութերի սուբսիդավորման 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիր:

Գնաճը նվազեց` ապրիլի 5.3 տոկոսից (տ/տ) հասնելով 4.2 տոկոսի (տ/տ) մայիսին: Այս չափավորումը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճի նվազմամբ (ապրիլի 9.5 տոկոսից` 6.4 տոկոս մայիսին): Այդուհանդերձ, դա մնում է գնաճը պայմանավորվող գլխավոր գործոնը (կազմելով 60 տոկոս): Միևնույն ժամանակ, գնաճի բազային մակարդակը բարձրացավ հասնելով 5 տոկոսի (տ/տ)` գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ինչը վկայում է, որ գնաճը պայմանավորվող հիմնական գործոնը վառելիքի գների վերջին զարգացումները չեն և որ գների երկարաժամկետ աճի ճնշումները (բացառությամբ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների) շարունակում են մնալ ազդեցիկ ու տևական:

Ապրիլին արտահանման և ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել` համապատասխանաբար  25.9 և 5.8 տոկոսով (տ/տ): Արտահանման ծավալները նվազեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 72.3 տոկոսով (տ/տ) շարունակական անկման պատճառով, որը 2023 թվականից վերաարտահանման հիմնական ապրանքն է հանդիսանում։ Չհաշված այս վերաարտահանման ուղղությունը` ընդհանուր արտահանումն ընդլայնվեց 21.7 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ (75.6 տոկոսով, տ/տ, որը հաջորդեց ոլորտի վերականգնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը) և պատրաստի սննդամթերքի արտահանման ծավալների 12.5 ավելացմամբ (տ/տ): Ներմուծումը ևս կրճատվեց, թեև ավելի դանդաղ տեմպով (5.8 տոկոսով, տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների` 79.9 տոկոս, և պլաստիկ արտադրատեսակների 17.7 տոկոս (տ/տ) անկմամբ: Հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտահանման ծավալները նվազեցին 3.3 տոկոսով (տ/տ), մինչդեռ ներմուծումն ավելացավ 2.5 տոկոսով (տ/տ)` ընդլայնելով առևտրային պակասուրդը` 2025 թ. Տարեկան ՀՆԱ-ի 5.1 տոկոսից հասցնելով 2026 թ. համար կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 5.4 տոկոսին: Զբոսաշրջիկային ժամանումների թիվը շարունակել է կայուն աճել` մայիսին հասնելով մինչև 10 տոկոսի (տ/տ), իսկ 2026 թ. հունվարից մայիսն ընկած ժամանակամիջոցում` 19.3 տոկոսի (տ/տ):

Ապրիլին զուտ ոչ առևտրային փոխանցումները շարունակեցին ավելանալ 16 տոկոսով (տ/տ)`  2025 թ. ցածր բազայից: Զուտ ներհոսքերը շարունակեցին գալ Ռուսաստանից (31.8 տոկոս աճ, տ/տ) և այլ երկրներից (46.1 տոկոս աճ, տ/տ), մինչդեռ ԱՄՆ-ից զուտ ներհոսքերը նվազեցին 11.2 տոկոսով (տ/տ):

Դրամը շարունակեց արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Մայիսին ՀՀ դրամը 1.5  տոկոսով  (ա/ա) արժևորվեց  ԱՄՆ դոլարի նկատմամբ  և 1.7 տոկոսով (ա/ա)` եվրոյի նկատմամբ: Անցած տարվա մայիս ամսվա համեմատ ՀՀ դրամը շարունակել է ուժեղանալ ԱՄՆ դոլարի նկատմամբ` արժևորվելով 4.7 տոկոսով (տ/տ), թեև 5.4 տոկոսով (ա/ա/) արժեզրկվել է ռուբլու նկատմամբ: Համախառն պահուստներն ավելացան` մայիսին հասնելով 5.9 միլիարդ ԱՄՆ դոլարի, որը երբևէ եղած առավելագույն ցուցանիշն է, ապահովելով 4.4  ամսվա ներմուծման ծածկույթ:

Ապրիլին պահպանվել է ֆինանսական համակարգի ցուցանիշների կայունությունը: Կապիտալի համարժեքության գործակիցը բարձրացավ` հասնելով 21 տոկոսի, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը կայունացավ 1.3 տոկոսի մակարդակում: Առևտրային բանկերում ավանդների ցուցանիշն ավելացել է 0.9 տոկոսով (ա/ա), մինչդեռ  վարկերի ցուցանիշն ավելացել է 1.5 տոկոսով (ա/ա), ինչի արդյունքում վարկ-ավանդ գործակիցը կազմել է  1.08, որը պահանջում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հետևողական մոնիթորինգ և մակրոպրուդենցիալ գործիքակազմի կիրառում` վարկավորման շարունակական ավելացումից բխող ռիսկերը մեղմացնելու նպատակով:

Ապրիլին գրանցվել է բյուջեի ընդհանուր հավելուրդ, որը համարժեք է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.5 տոկոսի:   Ընդհանուր հարկային մուտքերն ու դրամաշնորհներն անվանական արտահայտությամբ ավելացել են 16.3 տոկոսով (տ/տ): Հարկային եկամուտները զգալիորեն ավելացել են 15.7 տոկոսով (տ/տ), և այս աճի երկու երրորդը պայմանավորված է շահութահարկով (21.4 տոկոս աճ, տ/տ), ինչը վկայում է 2025 թվականին ձևավորված զգալի շահույթների մասին, քանի որ շահութահարկի մասով բոլոր պարտավորությունները պետք է կատարված լինեն մինչև ապրիլի վերջը: Բյուջեի ընդհանուր ծախսերն ավելացել են 12.3 տոկոսով (տ/տ)` պայմանավորված ընթացիկ ծախսերի 19.2 տոկոս (տ/տ) ավելացմամբ, ինչն էլ պայմանավորված էր սոցիալական ոլորտում հատկացումների 23.4 տոկոս ավելացմամբ (տ/տ): Ի հակադրություն սրա` կապիտալ ծախսերը կրճատվել են 37.5  տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված է պաշտպանական ծախսերի 40.6 տոկոս նվազմամբ: Հունվարից- ապրիլ ամիսների կուտակային կապիտալ ծախսերը մնացել են բյուջետային ծրագրից մոտ 30 տոկոսով ցածր։  Ֆունկցիոնալ դասակարգման վրա հիմնված առողջապահական ծախսերը բարձր են` ավելացել են 75 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է հանրային առողջապահական ապահովագրության ծրագրով: Մինչև ապրիլի վերջը առողջապահության ոլորտի ընդհանուր ծախսերը 50 տոկոսով գերազանցել են նախահաշվային բյուջեն, ինչը վկայում է տարվա մնացած մասի համար ավելի մեծ ֆինանսական կարիքների մասին: Հունվարից ապրիլն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր հավելուրդը կազմել է տարեկան կանխատեսված  ՀՆԱ-ի 1 տոկոսը, մինչդեռ բյուջետային նախահաշվով պլանավորված էր ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով պակասուրդ:

Գծապատկեր 1. Տնտեսական աճի տեմպն աննշան ավելացավ ապրիլին` հասնելով 7.1 տոկոսի

(Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքս, փոփոխությունը տ/տ, %)

Աղբյուրը` Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

Գծապատկեր 2.  Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ապրիլին ավելացան (տ/տ) 

(հազար ԱՄՆ դոլար)

Աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ

Գծապատկեր 3. Մայիսին գնաճը նվազեց` պայմանավորված պարենային ապրանքների գների նվազմամբ 

( ՍԳՀ գնաճ, տ/տ փոփոխություն, %)

Աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ

Գծապատկեր 4. Արտահանումն ապրիլին կրճատվեց`  պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման շարունակական նվազմամբ, մինչդեռ հանքահումքային արտադրանքի արտահանումն ավելացավ

(միլիարդ ՀՀ դրամ)

Աղբյուրը`   Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

Գծապատկեր 5.  Ապրիլին ավանդները և վարկերն աննշան ավելացան

(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշգրտված )

Աղբյուրը` ՀՀ կենտրոնական բանկ

Գծապատկեր 6. 2026 թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 1 տոկոսին համարժեք հավելուրդ  

(միլիարդ ՀՀ դրամ)

Աղբյուրը`  ՀՀ ֆինանսների նախարարություն

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6